14
07, 2008

Հուլիսի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ջերմուկում անցկացվող համահայկական երիտասարդական «Բազե» հավաքի մասնակիցներին

Հուլիսի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ջերմուկում անցկացվող համահայկական երիտասարդական «Բազե» հավաքի մասնակիցներին:

Նախագահը զրուցել է երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Բազե-քանդակ», եւ «Բազե-նկարիչ» մրցույթներում ցուցադրված աշխատանքներին, ինչպես նաեւ ներկա է գտնվել «Բազե-բանավեճ» մրցույթին:

Օրն ավարտվել է ուշ երեկոյան խարույկի շուրջ` բազեականների երգուպարով:

← Վերադառնալ