Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարին:
Իրանի առաջին փոխարտգործնախարարը Հանրապետության նախագահին փոխանցել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ փաստել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումն, ու երկու երկրների կայուն եւ հուսալի գործընկերությունը: Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ձեւավորված իրավապայմանագրային դաշտը փոխգործակցության խորացման մեծ հնարավորություններ է տալիս:
Իրանի առաջին փոխարտգործնախարարն ընդգծել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը, եւ նշել, որ առաջընթացի համար հիմք են ծառայում երկու ժողովուրդների պատմական խորը արմատները, դարավոր բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները:
Շեշտելով, որ տնտեսական հարաբերությունները հիմնականում կենտրոնացել են ռազմավարական նշանակության խոշոր ծրագրերի իրականացման վրա, կողմերը կարեւորել են նաեւ առեւտրային կապերի խրախուսումը:
Հանդիպմանը Իրանի արտաքին քաղաքական �երատեսչության բարձրաստիճան պաշտոնյան համառոտակի ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները:
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին: