Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոն
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոն /նստավայրը` Մոսկվա/:
Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու եւ հուլիսի 9-ին նշվող Արգենտինայի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններն ավելի կակտիվանան եւ կխորանան:
Նախագահն ասել է, որ աշխարհագրական առումով, թեեւ, Հայաստանը եւ Արգենտինան բավականին հեռու են, սակայն միմյանց նկատմամբ տածում են ջերմ զգացմունքներ:
Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել արգետինահայ համայնքին, որը, ըստ դեսպանի, լիովին ներգրավված է երկրի կյանքի տարբեր ոլորտներում:
Տնտեսական բնագավառում կողմերը կարեւորել են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից մեր երկրոում իրականացվող ներդրումային ծրագրերը:
Դեսպանն ասել է, որ պատրաստ է ջանքերը կենտրոնացնել հայ-արգենտինյան համագործակցության հետագա ընդլայնմանը եւ իր գործունեության կարեւորագույն մասն է համարում Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը:
Նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին` իր բոլոր նախաձեռնություններում եւ ասել, որ հայկական կողմը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նրան: