Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրության ընդունումը պատմական իրադարձություն է ցանկացած երկրի կյանքում։ Հայաստանի` որպես պետության կայացման, ինչպես նաեւ ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման գործում Սահմանադրությունն ունեցել է հսկայական դեր, եղել եւ մնում է որպես զարգացման խթան եւ ուղենիշ։
Այդ իսկ պատճառով այս օրը մեր երկրում տոն է, մեր բոլոր քաղաքացիների ու հայրենակիցների` այն մարդկանց տոնը, ովքեր գիտակցում են թե՛ իրենց սահմանադրական իրավունքների ու ազատությունների եւ թե՛ պատասխանատվության չափը:
Այսօր մեր երկիրն ու մենք բոլորս նոր մարտահրավերներ ունենք դիմագրավելու, ինչը հնարավոր է միայն Սահմանադրության եւ օրենքի նկատմամբ հարգանքի պայմաններում: Մենք մուտք ենք գործել վճռորոշ մի ժամանակահատված, որից պետք է դուրս գանք ավելի օրինապաշտ, ավելի ժողովրդավար ու կազմակերպված:
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Սահմանադրության օրը բոլորիս տոնն է, որովհետեւ Սահմանադրությունը մենք ենք` մեզնից յուրաքանչյուրը։ Մայր օրենքի ուժը հիմնվում է յուրաքանչյուրիս կամքի վրա` մարդկանց, ովքեր պատրաստ են պաշտպանելու երկրի հիմնական օրենքն ու իրենց համար ընդունելի կենսաձեւը։
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս կամք, հետեւողականություն ու վճռականություն երկրի զարգացմանն ուղղված մեր` անգամ ամենահանդուգն ծրագրերը կյանքի կոչելու համար: