Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ
Այսօրվա խորհրդակցությունը ես հրավիրել եմ, որպեսզի շահագրգիռ քննարկում ունենանք Ազգային անվտանգության ծառայության գործունեության վերաբերյալ: Բայց մինչ բուն քննարկմանն անցնելը, ցանկանում եմ Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող մի քանի նկատառումներ հնչեցնել, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ոչ միայն ձեր աշխատանքի համար, այլեւ` պետական տարբեր հաստատությունների եւ ողջ հասարակության ուժերի համախմբման տեսանկյունից:
Գաղտնիք չէ, որ մեր օրերում աշխարհը արագ է փոխվում, փոխվում են նաեւ վտանգները` իրենց ձեւով ու բովանդակությամբ: Այսօր մենք ապրում ենք նոր վտանգներով լի իրականության մեջ: Մի բան է, սակայն, ընկալել այդ իրականությունն, այլ բան, հասկանալ, թե որքանով ենք մենք պատրաստ պատշաճ արձագանքելու այդ իրականության մարտահրավերներին: Որքանո՞վ ենք մենք ճկուն, կարողանու՞մ ենք արդյոք առաջ նայել, կարողանու՞մ ենք արդյոք վերլուծությունների ճանապարհով կանխատեսել ապագա սպառնալիքներն ու կանխել դրանց ի հայտ գալը, թե՞ միայն հասցնում ենք արձագանքել ներկա վտանգներին ու դիմագրավել դրանք: Բավարարվու՞մ ենք արդյոք կոչումով եւ տարիքով ավագներից ինչ-որ բան սովորելով, գերատեսչական հրահանգներ եւ ուղեցույցներ ընթերցելով, թե` կարողանում ենք նաեւ հասու լինել ժամանակակից, կայացած հատուկ ծառայությունների աշխատանքի ձեւերին ու մեթոդներին:
Եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ ժամանակի պահանջներին համապատասխանելու համար մենք դեռ բավական ճանապարհ ունենք անցնելու: Եվ ես պնդում եմ, որ անվտանգության ներկա խնդիրները մեզ առավել սթափ եւ զգոն լինելու, նոր մոտեցումների ու աշխատաոճի են մղում: Իսկ ձեռքբերումներով ես հակված չեմ բավարարված լինել:
Մի՞թե մենք կարող ենք բավարարված լինել մեր անվտանգության մակարդակով, երբ ադրբեջանական դիպուկահարի գնդակից կարող է զոհվել մեր խաղաղ գյուղացին եւ ոչ միայն կարող է, այլեւ` զոհվում է, եւ այս փաստը մեկ անգամ չէ, որ մենք արձանագրել ենք:
Կարո՞ղ ենք արդյոք մենք գոհ լինել մեր անվտանգության մակարդակից, երբ հնարավոր է հասարակության մի հատվածի մեջ այնքան ատելություն սերմանել, այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել, որ երկրում տեղի ունենան զանգվածային անկարգություններ, որոնք բերեցին մարդկային զոհերի, ցավալի զոհերի: Իհարկե՛, չենք կարող:
Կարո՞ղ ենք արդյոք գոհ լինել մեր անվտանգության վիճակից, երբ կան մեր բնակավայրերի որոշ մասեր, որտեղ բնակչության տեղեկատվություն ստանալու աղբյուրն ադրբեջանական հեռուստատեսությունն է: Իհարկե՛, չենք կարող:
Կարո՞ղ ենք արդյոք գոհ լինել մեր այսօրվա անվտանգության մակարդակից, երբ մեր հարեւան Հանրապետությունում գլուխ է բարձրացնում ռասիզմը, երբ հայատյացությունը դառնում է որպես գաղափարախոսություն:
Մենք շատ գործ ունենք անելու: Լու՛րջ գործ ունենք անելու: Եվ այդ գործունեության կիզակետում Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու, մեր պետականության ու աշխարհի որեւէ անկյունում գտնվող հայ մարդու անվտանգությունն է: Անվտանգությունն է` բառի ամենալայն իմաստով:
Պարոնայք գեներալներ եւ սպաներ,
Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության ամենակարեւոր հաստատություններից մեկն է, եւ հատկապես մեծ է նրա դերը ժամանակակից իրողությունների պայմաններում: Համոզված եմ` ձեզնից որեւէ մեկը կասկած չունի սրանում: Բայց ազգային անվտանգության ծառայությունը չի կարող միայնակ գործել եւ այսօր անվտանգության ապահովումն առաջին հերթին նշանակում է համագործակցություն, ինչպես արտերկրյա մեր գործընկերների, այնպես էլ` մեր երկրի այլ պետական հաստատությունների հետ: Միայն համագործակցության ճանապարհով մենք կարող ենք ապահովել մեր անվտանգությունը եւ դիմագրավել առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին:
Մենք երբեք չպետք է մոռանանք, որ գտնվում ենք հակամարտություններով լի տարածաշրջանում: Անվտանգության ապահովումն այսօր նախ եւ առաջ գիտություն է, վերլուծական լուրջ համակարգ: Եվ ես համոզված եմ, որ մենք ունենք բավարար ներուժ, որպեսզի կարողանանք էապես օգտակար լինել նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության խնդիրներում: Մենք մասնիկն ենք երկրների միջազգային ընտանիքի եւ պիտի կարողանանք պատասխանատվության մեր բաժինը արժանապատվորեն եւ պատասխանատվությամբ տանել: Ահաբեկչություն, թրաֆիքինգ, համակարգչային սպառնալիքներ, թմրանյութերի ու զանգվածային ոչնչացման զենքերի տարածում. ահա ամենեւին ոչ լրիվ ցանկն այն ուղղությունների, որտեղ մենք պիտի կարողանանք արդյունավետ աշխատել եւ համագործակցել մեր գործընկերների հետ:
Այսօր հատկապես կարեւոր եմ համարում տեղեկատվական անվտանգության խնդիրները: Մեր հարեւանները հսկայական ծավալներով եւ անընդհատ ապատեղեկատվություն են տարածում ողջ աշխարհով մեկ: Խոսքս ոչ միայն միջազգային մամուլին է վերաբերում, տարբեր հրատարակություններին, այլեւ` ինտերնետին, որտեղ Հայոց ցեղասպանությունը մերժող կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը դրվել է պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Ես գիտեմ նաեւ, որ մենք ունենք բազմաթիվ զարգացած երիտասարդներ, գիտնականներ, կազմակերպություններ, ուղղակի սրտացավ քաղաքացիներ, ովքեր հնարավորության սահմաններում արժանի հակահարված են տալիս այս դրսեւորումներին: Այստեղ մեծ է նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների դերը: Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացը համակարգման եւ ամենօրյա ղեկավարման կարիք ունի: Եվ ես խորապես համոզված եմ, որ հենց Ազգային անվտանգության ծառայությունը կարող է եւ պարտավոր է այս խնդիրներով զբաղվել:
Այսօր պայքարի ճակատները շատանում են, անհնաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ տնտեսական հանցագործությունների, հատկապես հարկերից խուսափելու եւ մաքսանենգության դեմ պայքարին: Ես վերջերս առիթ ունեցել եմ իմ վերաբերմունքն արտահայտելու իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների եւ բիզնեսի հարաբերությունների վերաբերյալ: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է պարզապես ուղեկցի մեր ողջ տնտեսական ընթացքը: Ազգային անվտանգության խնդիրը չէ, թե մի կրպակավաճառ հարկ վճարո՞ւմ է, թե` ոչ: Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետեւ պետք է զեկուցի միայն ու միայն այն պարագայում, երբ խնդիրն, իրոք, վտանգ է դառնում, երբ համատարած չվճարումը վտանգում է մեր ողջ գործունեությունը, սպառնալիք է դառնում անվտանգության համար:
Կարծում եմ, կա մի խնդիր, որով ամեն օր, ամեն ժամ պետք է զբաղվեն ազգային անվտանգության մարմինները: Դա կոռուպցիայի դեմ պայքարն է: Իհարկե, այն միայն ձեր խնդիրը չէ, բայց այս գործում դուք պետք է լինեք առաջամարտիկը: Ինձ համար տարօրինակ է ձեր պասսիվությունն այս բնագավառում: Սա մեր երկրի առաջընթացին սպառնացող ամենամեծ վտանգն է, մեր ճանապարհի ամենամեծ խոչընդոտը: Վստահ եմ, որ դուք ակտիվացնելու եք ձեր աշխատանքն այս ուղղությամբ: Այս խնդրի նկատմամբ ես մշտապես լինելու եմ պահանջկոտ, եւ պահանջելու եմ, առաջին հերթին, ազգային անվտանգության մարմիններից: Մեր պետությունը շատ աշխատանք է կատարում այս ուղղությամբ, որովհետեւ կաշառակերության, կոռուպցիայի վերացումը պայմանավորված չէ միայն ու միայն պատժամիջոցներով, բայց մարդիկ պետք է տեսնեն, որ մենք ոչ միայն խոսում ենք, այլ նաեւ` գործում: Եթե մենք առավոտից երեկո խոսելու ենք կաշառակերության ու կոռուպցիայի մասին, եւ մատնացույց չենք անելու մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են, ապա մեր արածը ոչ միայն զրոյական արդյունք է բերելու, այլ նաեւ` էլ ավելի է վատթարացնելու վիճակը:
Ես առիթներ եմ ունենում լսելու, թե ավելի խստապահանջ եմ առաջին հերթին այն կառույցների աշխատանքի նկատմամբ, որտեղ ես երբեւէ աշխատել եմ եւ անձնական ներդրում եմ ունեցել այդ կառույցների զարգացման գործում: Չգիտեմ, որքանով է դա իրականությանը համապատասխանում: Համենայնդեպս, ես մեծ հույս ու հավատ ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ում հետ աշխատել եմ, բավականաչափ վստահություն ունեմ այն կառույցների նկատմամբ, որտեղ ծառայել եմ, որովհետեւ գիտեմ այդ կառույցների հնարավորությունները, գիտեմ մարդկանց, նրանց ներուժը, եւ այդ ներուժն ամբողջովին պետք է դրսեւորվի: Անկեղծորեն հավատացած եմ, որ ազգային անվտանգության մարմիններն ունեն կարողություններ, ամբողջովին հավատացած եմ, որ մենք պետք է կարողանանք այդ կարողությունները բացահայտել, հավատացած եմ, որ կուտակած փորձը հնարավորություն է տալիս սկզբունքորեն լուծել այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են մեր զարգացմանը:
Դահլիճում նստածների իննսուն տոկոսը, երեւի թե, հիշում է, երբ 1995թվականին ես եկա Ազգային անվտանգության վարչություն, ինչ վիճակ էր տիրում. պրոֆեսիոնալների մի ստվար զանգված թողել էր ծառայությունը, հույս չուներ, թե այդ ծառայությունը երբեւէ կուղղի իր մեջքը, կար հիասթափության մթնոլորտ, չկային աշխատանքային նորմալ պայմաններ: Ես խոստացա, որ կարճ ժամանակահատվածում մենք փոփոխություններ կմտցնենք, ետ կբերենք մարդկանց, ովքեր ցանկություն ունեն շարունակել իրենց ծառայությունը, կլուծենք որոշակի սոցիալական խնդիրներ եւ ծառայությունն իր արժանի տեղը կգրավի մեր պետական կառույցների շարքում:
Այսօր էլ ես ձեզ խոստանում եմ, որ ազգային անվտանգության մարմինները անընդհատ ուշադրության կենտրոնում են լինելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամրապնդենք համակարգի սոցիալական եւ իրավական պաշտպանվածության երաշխիքները, փոխարենը` պահանջելու ենք քրտնաջան եւ սկզբունքային աշխատանք: