03
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին:

Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում Նախագահ Սարգսյանը կարեւորել է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը` դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության համատեքստում:

← Վերադառնալ