28
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Նկարիչների միություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Նկարիչների միություն: Միության վերանորոգված ցուցասրահներում երկրի ղեկավարը դիտել է Նկարիչների միության 75-ամյակի առթիվ բացված ցուցահանդեսը:

Այնուհետեւ Հանրապետության նախագահը հանդպում է ունեցել Միության մի խումբ անդամների հետ: Շնորհավորելով նրանց` Նկարիչների միության 75-ամյակի առթիվ, Սերժ Սարգսյանն ասել է, որ տարիների ընթացքում այն դարձել է մի հավաքատեղի, ամբիոն, որը հնարավորություն է տալիս քննարկումներ կազմակերպել, տեսակետներ լսել, մտքեր փոխանակել:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Նախագահի այցը համարել է ոգեւորիչ, որը փաստում է այն մեծ նշանակությունը, որ երկրի ղեկավարը տալիս է կերպարվեստին, եւ առհասարակ, մշակույթին: «Սա շատ կարեւոր է, քանի որ մարդիկ իրենց աշխատանքը գնահատված ու արժեւորված են զգում»,-ընդգծել է նա:

Արվեստի գործիչները Հանրապետության նախագահի հետ քննարկել են նաեւ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ:

← Վերադառնալ