28
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկությունների հետ կապված հարցեր:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի տեսակետներն ու նկատառումները:

Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին:

← Վերադառնալ