Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
27
06, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարական Համադաշնության դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Քալմի-Ռեյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարական Համադաշնության դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Քալմի-Ռեյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ, ձեւավորված է բովանդակալից եւ ընդգրկուն օրակարգ: Ստեղծված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ, ինչին մեծապես նպաստել են վերջին տարիներին տեղի ունեցած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Ըստ Սերժ Սարգսյանի, Շվեյցարիան ավանդաբար ակտիվ է եղել Հայաստանի զարգացման, բարեփոխումների խնդիրների համար տեխնիկական եւ ֆինանսական աջակցության տրամադրման հարցում:
Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, իր երկիրը մշտապես Հայաստանի կողքին է եւ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Նա երկու երկրների միջեւ ձեւավորված իրավապայմանագրային բազան համարել է լավ հիմք առկա ներուժն առավելագույնս օգտագործելու համար: Տիկին Միշլին Քալմի-Ռեյն ընդգծել է շվեյցարական կողմի ակտիվ մասնակցւթյունը Հայաստանի գյուղական շրջանների զարգացման ծրագրին: Նշելով, որ Երեւանում գործում է Շվեյցարիայի Զարգացման գործակալության գրասենյակը, նա տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել նաեւ Հայաստան դիվանագիտական ներկայացուցիչ ուղարկելու մասին:
Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Շվեյցարիան լինելով փոքր երկրներ, պետք է շատ ավեի ինտենսիվ համագործակցեն: Շվեյցարիայի ԱԳ նախարարը հատկապես կարեւորել է փոխգործակցությունը Եվրախորհրդի շրջանակում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տնտեսական համագործակցությանը: Նշվել է, որ առեւտրական կապերն արագորեն աճում են, սակայն բազային ցուցանիշները, քանի որ, շատ ցածր են եղել, այդ իսկ պատճառով դեռեւս բավարար մակարդակի չենք արձանագրել:
Տնտեսության զարգացումը, աղքատության հաղթահարումը դիտելով գերակայություններ, նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս խնդիրների լուծման գործում ակնկալում է նաեւ բարեկամ եւ գործընկեր երկրների աջակցությունը:
Հանրապետության ղեկավարը խոսել է նաեւ երկրում իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումների, տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի մասին: