25
06, 2008

ՌԴ պաշտոնական այցի վերջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ

album picture
ՌԴ պաշտոնական այցի վերջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

Ողջունելով ՀՀ նախագահին, Բ. Գրիզլովն ասել է, որ բավական սերտ հարաբերություններ են հաստատված երկու երկրների խորհրդարանների միջեւ, երկկողմ բարձրաստիճան հանդիպումները կրում են մշտական բնույթ:

Նրա խոսքով, Հայաստանում եւ Ռուսաստանում կայացած վերջին ընտրությունները նոր ազդակ կհաղորդեն հետագա գործակցությանը: Բ. Գրիզլովը կարեւորել է կողմերի համագործակցությունը միջազգային կառույցներույմ:

Պետդումայի նախագահն առանձնահատուկ նշել է երկկողմ տնտեսական կապերի ակտիվությունը` ընդգծելով, որ այս ոլորտում սերտ գործակցությամբ է նաեւ մեծապես պայմանավորվում այլ բնագավառներում արդյունավետ համագործակցությունը: Նա շեշտել է միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Պետդումայի նախագահը խորհրդարանականների անունից պատրաստակամություն է հայտնել այս մակարդակում եւս նպաստել երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Նախագահ Ս. Սարգսյանը եւս մեծապես կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը եւ խորհրդարանականների միջեւ առկա կապերը: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարբեր մակարդակներով ստորագրված է շուրջ 170 երկկողմ փաստաթղթուղթ, որոնց վավերացումը վերապահված է խորհրդարաններին: Նախագահի խոսքով նաեւ իրավական դաշտի ամբողջությամբ է մեծապես պայմանավորված երկու երկրների միջեւ ամենատարբեր գործակցության աշխուժացումը:

Ս. Սարգսյանը եւ Բ. Գրիզլվը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ նախագահը գրառում է կատարել Պետդումայի պատվավոր հյուրերի գրքում:

← Վերադառնալ