Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
19
06, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Եսթրաբը (նստավայրը` Թբիլիսի)
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Եսթրաբը (նստավայրը` Թբիլիսի):
Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, երկրի ղեկավարն ասել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Չեխիայի հետ ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ` գործակցությանը եվրոպական կառույցների շրջանակում» եւ հավելել. «Հայաստանն իրեն համարում է եվրոպական ընտանիքի մաս եւ եվրաինտեգրումը մեր արտաքին քաղաքական գերակայություններից է»:
Ընդգծելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, Նախագահը միաժամանակ նկատել է, որ տնտեսական կապերը դեռեւս զիջում են, եւ ապրանքաշրջանառության ծավալը բավականին փոքր է: Կողմերը կարեւորել են գործարարների միջեւ շփումների ակտիվացումը, տեղեկատվության փոխանակումն, ինչն անհրաժեշտ է գործակցության ընդհանուր եզրեր գտնելու համար:
Դեսպան Եսթրաբը շեշտել է իր երկրի մեծ հետաքրքրությունը հարավկովկասյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ: Նրա խոսքով, չեխական կողմը փոխգործակցության հետագա զարգացման առումով կարեւորում է Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի առաջիկա պաշտոնական այցը Հայաստան: Դիվանագետը նաեւ հայտնել է, որ Չեխիան 2009-ի հունվարից ստանձնելու է Եվրամիության նախագահությունը, եւ ցանկություն ունի առավել ընդլայնել համագործակցությունը նոր հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հետ: Նշելով, որ Լեհաստանն ու Շվեդիան արդեն իսկ հանդես են եկել Եվրամիության արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների զարգացման նախաձեռնությամբ, դեսպանն ասել է, որ այն լավ հիմք կարող է լինել ակտիվ փոխգործակցության համար:
Իվան Եսթրաբը նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբեր ամսին նախատեսվում է Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի պաշտոնական այցը Հայաստան: