Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
19
06, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարության նորակառույց շենք
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարության նորակառույց շենք, շրջել է շենքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը որպես բանակի գերագույն գլխավոր հրամանատար առաջին հանդիպումն է ունեցել պաշտպանական գերատեսչության բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
Նախագահն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Գրեթե բոլորիդ անձամբ ճանաչում եմ, գիտեմ յուրաքանչյուրիդ թույլ եւ ուժեղ կողմերը, գիտեմ, ձեզանից ով` ինչի է ունակ: Դուք էլ ինձ եք լավ ճանաչում, գիտեք իմ բնավորության գծերը, ծանոթ եք աշխատաոճիս: Գիտեք, որ մեր երկրի պաշտպանվածության, զինված ուժերի հետագա ամրապնդման, եւ ընդհանարապես, անվտանգության խնդիրներն, ինձ համար միշտապես եղել են ամենակարեւորը: Համոզված եղեք, որ իմ եռանդը չի պակասել, ընդհակառակը, ջանքերս կրկնապատկվելու են եւ, ուզում եմ վստահ լինեք, որ թեեւ մենք ունենք բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն զինված ուժերը երկիրը պաշտպանելու համար միջոցների կարիք չեն ունենալու: Սա, ամենեւին, չի նշանակեում, ճոխություն կամ ավելորդություն: Մենք միջոցները արդյունավետ ծախսելու եւ լավագույն արդյունքների հասնելու խնդիր ունենք»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր զեկույցում ներկայացրել է 2008թ. ծրագրված միջոցառումները եւ Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:
Այնուհետեւ Հանրապետության նախագահն անդրադարձել է բանակի առջեւ դրված հիմնական խնդիրներին եւ դրանցից բխող անելիքներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը: Նշելով, որ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է, նա ասել է. «քանի դեռ հիմնախնդիրն ամբողջությամբ չի հանգուցալուծվել, ռազմական գործողությունների վերսկսման վտանգն առկա է: Հետեւաբար, բանակը պարտավոր է լինել մարտունակ եւ ուժեղ, պատրաստ` կանխելու ցանկացած ոտնձգություն»:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ բանակ-քաղաքականություն հարաբերություններին եւ ընդգծել, որ բանակն ապաքաղաքական կառույց է ու նրա նպատակը երկրի անվտանգության ապահովումն է: Զինծառայողը քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի:
Նախագահն առանձնահատուկ կարեւորություն է տվել նաեւ բանակ-հասարակություն կապին: Նրա խոսքով, հանրային վստահության առումով բանակը, թեեւ, պետական համակարգի ամենամեծ վստահություն վայելող ինստիտուտն է, սակայն դրանով չպետք է բավարարվել: Մշտապես պետք է ավելացնել հանրային վստահությունը բանակի նկատմամբ` այդ աշխատանքում ներգրավելով նաեւ զինվորների ծնողներին, պետք է հասնել այն բանին, որ «զորացրված յուրաքանչյուր զինվոր դառնա բանակի պրոպագանդիստը»: Սերժ Սարգսյանն ասել է, որ իր ընկալմամբ, բանակի նկատմամբ վստահության ամենակարեւոր չափանիշն այն է, երբ մայրն իր որդուն ուղարկում է բանակ համոզվածությամբ, որ որդին այնտեղից վերադառնալու է ողջ ու առողջ, որպես իսկական տղամարդ եւ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի:
Ամփոփելով հանդիպումը, երկրի ղեկավարն ասել է. «անհրաժեշտ է մշտապես կատարելագործել ու զարգացնել զինված ուժերը, շարունակել պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումներն, ինչը հզոր եւ մարտունակ բանակ ունենալու կարեւոր գրավականն է»: