17
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Հանրապետության նախագաhը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում բրիտանական ներդրումների խրախուսմանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ