Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
06, 2008
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքն է քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքն է քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Նախագահը նշել է, որ գրեթե նույն կազմով խորհրդակցություն տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, որի ժամանակ ծրագրվել են Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1609 բանաձեւում ամփոփված առաջարկների հետ կապված հիմնական անելիքները: Նշելով, որ անցած ժամանակաընթացքում կատարվել է բավականին աշխատանք, Սերժ Սարգսյանը խորհրդակցության նպատակը համարել է աշխատանքի ամփոփումը եւ հետագա անելիքների նախանշումը: «Իմ մոտեցումը եղել եւ հիմա էլ մնում է նույնը. Հայաստանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներից անկախ, մենք պարտավոր էինք եւ հիմա էլ պարտավոր ենք իրականացնել մեր նախընտրական ծրագրերը: Դրանք մեր համոզմունքն են, եւ մենք լիարժեքորեն կատարելու ենք»,-ասել է երկրի ղեկավարը եւ հավելել. «մեզ պետք չեն կարճաժամկետ լուծումներ, մեզ պետք չեն ձեւական մոտեցումներ: Կարեւոր է, թե այսօր ինչպիսի հիմքեր են դրվում, եւ կարեւոր է, որ ընդունված որոշումները միտված լինեն ապագային»:
Նախագահն առաջարկել է առանձին-առանձին անդրադառնալ բանաձեւի կետերին, այնուհետեւ խոսել հետագա անելիքների մասին:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացրել է խորհրդարանում ընդդիմության իրավունքների ընդլայնման առումով կատարված աշխատանքը: Նա նշել է, որ մշակվել է օրենքի նախագիծ, որը ներկայումս ուղարկված է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը եւ քննարկման առարկա կդառնա աշնանային նստաշրջանում: Ըստ ԱԺ նախագահի, բանաձեւով խորհրդարանական ընդդիմության համար սահմանված բոլոր 27 կետերը գործնականում, գրեթե, իրականացվել են, բացառությամբ երկուսի, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը:
Նախագահն արձանագրելով, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունների համար հիմք են ծառայել Եվրոպայում հայտնի եւ ընդունված սկզբունքները, միաժամանակ նշել է, որ խորհրդարանական ընդդիմությանն առաջարկվել է նաեւ մեկ տեղ պաշտոնների ցանկում, թեեւ ընդդիմության խմբակցությունը բավականին փոքրաթիվ է: Սա դիտվել է քաղաքական կոալիցիայի կողմից բարի կամքի դրսեւորում:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման եւ կատարելագործման ուղղությամբ աշխատանքային խմբի գործունեությունը: Նրա գնահատմամբ, խմբում աշխատանքները բավականին արդյունավետ են առաջ շարժվում:
Հեռուստաոլորտի կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքը ներկայացրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Նա ասել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ, որոնց արդյունքում մշակվել են չորս օրենքի նախագծեր: Ըստ հանձնաժողովի նախագահի, սա այն եզակի դեպքերից է, որ փաթեթը ստորագրվել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչի կողմից եւ ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության:
Նշվել է նաեւ, որ վերջին ժամանակահատվածում նկատել է հեռուստաընկերությունների հաղորդումների կառուցվածքի փոփոխությունը, եթեր են հրավիրվում տարբեր մոտեցումներ, տարբեր մտածելակերպ, նույնիսկ ծայրահեղ կարծիքներ ունեցող մարդիկ:
Երկրի ղեկավարի կարծիքով, Հանրային հեռուստաընկերությունը պետք է կարողանա բավարարել հանրության բոլոր շերտերի, բոլոր խավերի պահանջը, որպեսզի կարողանանք ձեւավորել, իրոք, ազատ լրատվամիջոց, որը դեղին մամուլին խոչընդոտելու միակ ճանապարհն է: «Մենք պետք է կարողանանք ձեւավորել հասարակական վստահություն վայելող լրատվամիջոց, պետք է կարողանանք այնպես անել, որ հարկատուների միջոցներով աշխատող հեռուստաընկերությունը բավարարի հարկատուների պահանջը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Բանաձեւում ամփոփված մյուս առաջարկների վերաբերյալ, նշվել է, որ արդեն իսկ ընդունվել է ժողովները, հանրահավաքները, երթերն եւ ցույցերը կարգավորող օրենքը, Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Հանրային խորհուրդ: Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ անազատության մեջ գտնվող 115 անձանցից 46-ը ներկայումս ազատության մեջ են: Նրանց նկատմամբ կիրառվել են պայմանական դատավճիռներ, ինչպես նաեւ նախաքննության ընթացքում կարճվել են որոշ քրեական գործեր: Խրախուսելով նման մոտեցումը, Նախագահն ասել է.«եթե մարդկանց մեղքը, գործած հանցանքը շատ ծանր չէ, պետք է, անշուշտ, մեղմ վերաբերել: Բայց, բոլոր նրանք, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել, անպայման պետք է պատիժ ստանան, որպեսզի գիտակցեն իրենց արարքի ծանրությունը»:
Նշվել է նաեւ, որ ի կատարումն մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված անկախ հետաքննություն իրականացնելու պահանջի, ձեւավորվել է տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Սերժ Սարգսյանի համոզմամբ, հանձնաժողովն իր աշխատանքներում պետք է ներգրավի միջազգային եւ տեղական փորձագետների, հասարակության ներկայացուցիչների եւ անի հնարավոր ամեն ինչ, որ իր եզրակացությունները վստահություն ներշնչեն, իսկ առաջարկություններն ընդունելի լինեն: «Վստահ եմ, որ խորհրդարանական հանձնաժողովն ունի բոլոր հնարավորություններն այդպիսին լինելու համար»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Խորհրդակցության մասնակիցները փաստել են, որ բանաձեւի ընդունումից հետո՝ անցած երկու ամսվա ընթացքում, կատարվել է մեծածավալ աշխատանք, ձեռնարկվել են կոնկրետ քայլեր, օրենսդրական եւ ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումներ` առաջարկները կյանքի կոչելու համար, եւ այդ ուղղությամբ շարունակելու են հետեւողականորեն գործել: