Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
06, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին:
Նախագահը ողջունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը եւ նշել, որ ձեւավորվել է սերտ համագործակցության լավ ավանդույթ: «Մենք ունենք բարեհաջող իրականացված ծրագրերի բազմաթիվ օրինակներ եւ բազմիցս ասել ենք, որ շահագրգիռ ենք փոխգործակցության հետագա խորացմամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը` կարեւորելով համագործակցության շրջանակում նոր ոլորտների ու խնդիրների ընդգրկումը:
Նշելով, որ տարբեր բնագավառներում բարեփոխումների աջակցությանն ուղղված ծրագրերը կշարունակվեն, Սերգեյ Կապինոսը համառոտակի ներկայացրել է ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ հումանիտար ուղղություններով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ընթացիկ գործունեությունն ու ծրագրերը: