13
06, 2008

Այսօր տեղի է ունեցել նորացված կազմով ազգային անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Այսօր տեղի է ունեցել նորացված կազմով ազգային անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Հանրապետության նախագահը մասնավորապես ընդգծել է, որ մեծ կարեւորություն է տալիս այս ինստիտուտի ակտիվ գործունեությանն ու դերակատարմանը` երկրի համար կարեւորագույն որոշումների ընդունման գործընթացում:

Ի թիվս այլ հարցերի, անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքը:

ՀՀ Նախագահն անվտանգության խորհրդի անդամներին նաեւ տեղեկություններ է հաղորդել Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների վերաբերյալ:

← Վերադառնալ