10
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Աշտարակի թիվ 1 դպրոցի հիմնանորոգված շենքի բացումը

Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Աշտարակում տեղի է ունեցել Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի` հիմնանորոգված շենքի բացումը: Դպրոցը հիմնանորոգվել է Լինսի հիմնադրամի աջակցությամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ մարզային այցի մեկնած նախագահը համոզմունք է հնչեցրել, որ «մեր Հանրապետությունում չպետք է լինեն անբարեկարգ դպրոցներ»:

Նախագահի խոսքով, գիտելիք ստանալու համար բնավ պարտադիր չէ ապրել մայրաքաղաքում. մարզերի դպրոցները, իրենց պայմաններով, չպետք է զիջեն մայրաքաղաքում եղածներին:

«Եթե մենք իրոք ուզում ենք մրցունակ լինել, եթե իրոք ուզում ենք, որ մեր սերունդը կարողանա դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին, մենք պարտավոր ենք ներդրում կատարել կրթության բնագավառում», - հայտարարել է Նախագահը:

← Վերադառնալ