Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
10
06, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մեծանուն կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին, նրա տիկնոջը` բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային եւ աշխարհահռչակ երաժիշտ Դավիդ Գերինգասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մեծանուն կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին, նրա տիկնոջը` բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային եւ աշխարհահռչակ երաժիշտ Դավիդ Գերինգասին:
Նրանք Հայաստան են ժամանել «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակում Շչեդրինյան օրերին մասնակցելու նպատակով:
Ողջունելով մշակույթի անվանի գործիչներին, Հանրապետության նախագահն ասել է, որ նրանք իրենց բացառիկ տաղանդի շնորհիվ Հայաստանում մեծ ժողովրդականություն են վայելում։ Սերժ Սարգսյանը Շչեդրինյան օրերը համարել է մեր երկրի երաժշտական կյանքում մեծ իրադարձություն, եւ նշել, որ այն հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն կտա եւս մեկ անգամ հաղորդակից լինել մեծանուն կոմպոզիտորի գործերին:
Ռոդիոն Շչեդրինը եւ Մայա Պլիսեցկայան մեծ բավականությամբ են խոսել հայաստանյան իրենց տպավորությունների մասին` ընդգծելով, որ Հայաստանը իրենց կյանքի մի մասնիկն է, որի հետ կապված ենք շատ խորն ու անկեղծ զգացմունքներով եւ ջերմ հիշողություններով: Նրանք սիրով են հիշել իրենց վաղեմի ընկերներ Արամ Խաչատուրյանին, Առնո Բաբաջանյանին, նշել, որ տեսել են Առնո Բաբաջանյանի հուշարձանը եւ հիացած են այդ աշխատանքով:
Ռոդիոն Շչեդրինը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի մեծ ուշադրությունը մշակույթի նկատմամբ: Նախագահ Սարգսյանի խոսքով, մշակույթը հզոր գործիք է փոքր Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու առումով