Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
06, 2008
Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացի շուրջ խորհրդակցելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր զրույցի է հրավիրել մի խումբ ճանաչված մտավորականների ու հասարակական գործիչների
Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացի շուրջ խորհրդակցելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր զրույցի է հրավիրել մի խումբ ճանաչված մտավորականների ու հասարակական գործիչների:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ես բազմիցս ասել եմ, եւ հիմա էլ այն համոզմունքին եմ, որ մենք պարտավոր ենք համախմբել մեր հասարակության բոլոր ուժերին, որպեսզի կարողանանք նրանց ջանքերն ուղղել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, իսկ որ այդպիսի խնդիրները բազմաթիվ են, կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում:
Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կարող ենք համախմբվել, անկեղծորեն հավատում եմ, որ բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա, գոյություն ունի, որովհետեւ որեւէ մի ընտրության ժամանակ հարյուր տոկոս քվե որեւէ կուսակցություն, կամ որեւէ անհատ չի ստանում, եւ բնականաբար, հասարակության մեջ մնում են ուժեր, մնում են անհատներ, ովքեր նախ դժգոհ են լինում, եւ երկրորդ` չեն կարեւորում ուրիշների հետ միասին լծվել երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Այս առումով կարծում եմ, ճիշտ չէ այն պնդումը, թե մենք խորհրդարան ունենք, ինչի համար է անհրաժեշտ Հանրային խորհուրդը: Ես կարծում եմ, մենք պիտք է կարողանանք հասնել նրան, որ հանրությունը, մարդիկ, անհատները ֆորմալ եւ ոչ ֆորմալ ձեւաչափերով կարողանան մասնակցել իրենց հուզող հարցերի քննարկմանը, մասնակցել այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են երկիրն առաջ մղելու համար:
Անկեղծորեն պետք է ասեմ, ես որոշակի, շատ մեծ չէ, բայց որոշակի ոգեւորություն ունեցա, որովհետեւ հանձնարարականից հետո, համենայնդեպս, իմ օգնականները զեկուցեցին, որ բազմաթիվ արձագանքներ են եղել, եղել են նույնիսկ արդեն կանոնադրությունների նախագծեր, առաջարկություններ, նույնիսկ մարդիկ թեկնածուների են առաջադրել, բայց կարծում եմ, այստեղ մենք պետք է չշտապենք եւ կարծում եմ, դուք ձեր հեղինակությամբ կարող եք այնպես անել, որպեսզի այս Խորհդի ձեւավորումը չդառնա մի չինովնիկական գործընթաց: Ահա սա է կարեւորը: Խնդրում եմ, օգտագործեք ձեր հեղինակություն, օգտագործեք ձեր գիտելիքները, հուշեք մեզ, թե ինչպես ձեւավորենք, որպեսզի այդ Հանրային խորհուրդը չդառնա հերթական մի միջոցառում, որպեսզի այդ Հանրային խորհուրդը չդառնա պետական հիմնարկի նմանվող կառույց, որպեսզի, իրոք, այդտեղ քննարկումներ լինեն, անկեղծ քննարկումներ, որպեսզի այդտեղ գաղափարներ ծնվեն, որպեսզի դա դառնա մեզ համար մի լրացուցիչ խողովակ` իրավիճակը պատկերացնելու եւ միջոցներ ձեռնարկելու համար: Ահա սա է այսօրվա իմ նպատակը եւ ձեզ այստեղ հրավիրելու նպատակը»:
Գործընթացի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու համար, Նախագահը որոշակի պարզաբանումներ է մտցրել` ասելով, «հրավիրյալներին չեմ դիտում որպես աշխատանքային խումբ, դիտում եմ որպես հանրության մեջ հեղինակություն, փորձ ունեցող մարդկանց, եւ ուղղակի ուզում եմ այդ փորձը, հեղինակությունը օգտագործենք զուտ գործընթացը ճիշտ կազմակերպելու համար»:
Հանդիպման մասնակիցները շահագրգիռ քննարկման ընթացքում ներկայացրել են ստեղծվելիք հասարակական մարմնի գործունեության, աշխատանքների կազմակերպման վերաբերյալ իրենց նկատառումներն ու տեսակետները:
Նրանք ողջունել են Նախագահի նախաձեռնությունը եւ Հանրային խորհուրդը դիտել բաց եւ կառուցողական երկխոսության, հանրության խնդիրներն իշխանության ամենաբարձր մարմիններին հասցնելու մեխանիզմ:
Ներկաները համակարծիք են եղել, որ Հանրային խորհուրդը պետք է իր մեջ ներառի հասարակության ամենալայն շերտերը, դառնա առաջարկների, գաղափարների գեներացման տեղ, լինի մի ամբիոն, հրապարակ, որը հնարավորություն է տալու վեր հանել կարծիքներ, քննարկել հասարակությանը հուզող հարցերը, տալ առաջարկություններ:
Սերժ Սարգսյանը հստակեցրել է, որ Հանրային խորհրդի ստեղծումը թելադրված չէ իրավիճակով եւ դրա անհրաժեշտության մասին ինքը խոսվում է արդեն երկար ժամանակ:
Հանրապետության նախագահը նման քննարկումն իր համար օգտակար է համարել, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացը շարունակել: