06
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության խորացմանը եւ հումանիտար համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է ԱՊՀ անդամ պետությունների գործարար շրջանակների եւ մտավորականության ներկայացուցիչների միջեւ շփումների ակտիվացումը, գիտության ու կրթության ոլորտում կապերի խորացումը:

← Վերադառնալ