27
05, 2008

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

album picture
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը չափազանց կարեւորել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գործունեությունը, եւ ասել, որ ի պաշտոնե որպես խորհրդի նախագահ, ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններում այդ կարեւորագույն կառույցի արդյունավետությունը բարձր լինի:

«Կարծում եմ, որ մենք լուրջ անելիքներ ունենք մեր անցած ճանապարհի ամբողջական վերլուծություն կատարելու եւ Հիմնադրամի առաջիկա անելիքները ծրագրավորելու առումով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաեւ նշել է, որ անցյալ տարվա ընթացքում մեծացել է Հիմնադրամի նվիրատու անդամների ցանկը` նվիրատու անդամներ են դարձել Գերմանիայից նվիրատու Մարտին Վեյդեմանը, «Վիվասել»-ը, ԱԿԲԱ-կրեդիտ Ագրիկոլ բանկը, Արդշինինվեստ բանկը, Ղարաբաղ տելեկոմը եւ գործարար Միքայել Բաղդասարովը:

Խորհրդի նիստում 2007թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես է եկել Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը:

← Վերադառնալ