26
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յասուո Սաիտոյին /նստավայրը` Մոսկվա/:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յասուո Սաիտոյին /նստավայրը` Մոսկվա/:

Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ճապոնական համագործակցության ներկա մակարդակի առթիվ եւ նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկների հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մտադիր է հաջորդ տարի ներկայացուցչություն բացել Տոկիոյում, ինչը լուրջ խթան կլինի երկկողմ գործակցության հետագա խորացման համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Ճապոնիան լինելով բնական ռեսուրսներով աղքատ երկրներ, ունեն մեկ ընդհանուր առավելություն՝ ինտելեկտուալ բարձր մակարդակ եւ որակյալ մարդկային ներուժ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանում իրականացվող տեխնիկական օգնության ծրագրերը, ինչպես նաեւ տարբեր վարկային ու դրամաշնորհային նախագծերը, որոնք ընդգրկում են մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտները: Նա հատկապես առանձնացրել է էներգետիկայի բնագավառը: Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում է Երեւանի ջերմաէլեկտրակայանի տեխնիկական վերակառուցման նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու համաձայնագիրը ստորագրելու նպատակով:

Դեսպանը նաեւ տեղեկացրել է, որ Ճապոնիայի կառավարությունն որոշում է ընդունել Երեւանի կոնսերվատորիային երաժշտական գործիքներ տրամադրելու մասին, ինչպես նաեւ հաջորդ տարվանից Հայաստանի երիտասարդները կարող են ուսանել Ճապոնիայի բուհերում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության խորացման շուրջ:

← Վերադառնալ