Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
24
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ֆինանսաբանկային առաջին կոնֆերանսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Դիլիջանում կայացած ֆինանսաբանկային առաջին կոնֆերանսին:
Իր ողջույնի խոսքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու իրական ներուժ ունի:«Ես հավատում եմ այդ հեռանկարին եւ վստահ եմ, որ հենց այս գաղափարը պետք է դառնա մեր աշխատանքների ուղենիշն առաջիկա տարիների ընթացքում»:
«Մենք գիտենք մեր բոլոր առավելություններն այստեղ, բայց գիտենք նաեւ առկա խնդիրները, խոչընդոտները եւ անկատարությունները: Ուրեմն, ո՞րն է լինելու մեր գործելաոճը, մենք պետք է աշխատենք մեր առավելությունների ավելացման ուղղությմաբ եւ ուղղակի ագրեսիվ լինենք աշխարհում առկա ցանկացած նորը Հայաստան բերելու համար»,- նշել է նախագահը:
Երկիրը բերելու է փորձ, արդիական մեթոդներ, եւ ֆինանսական շուկաներում ձեւավորելու է գործունեության կայուն ավանդույթներ: Այս առումով Նախագահը դրական է համարել OMX-ի մուտքը Հայաստան` նշելով, որ այդօրինակ ազդեցիկ քայլերը պետք է լինեն շարունակական: «Նոր աչքերով պետք է կարողանալ նայել Հայաստանի տնտեսական իրականությանը: Մեր խնդիրները փոխվել են. մեր տնտեսության հանդեպ ներկայացվող պահանջները եւս: Այսուհետ ֆինանսական կայուն համակարագի տեմպերը գնահատելու համար պատասխանատուներից պահանջվելու է ոչ թե ցուցանիշների համեմատություններ տարածաշրջանի երկրների հետ, այլ` փաստեր, թե որքանով է երկրի համակարգը տվյալ ժամանակահատվածում մոտեցել աշխարհի առաջատարների չափանիշներին»,-ասել է Ս. Սարգսյանը:
Ըստ նախագահի, ֆինանսական հատվածի զարգացումն այդչափ կարեւորվում է, քանի որ առաջանցիկ զարգացող ֆինանսաբանկային համակարգը կարող է լոկոմոտիվի դեր խաղալ տնտեսության բոլոր հատվածների եւ բնակչության խնդիրների լուծման համար: Այն շատ ասպարեզներում կարող է դառնալՀայաստանի տնտեսության մեջ նորի եւ արդիականի ներմուծման առաջամարտիկ:
ՀՀ նախագահը կարեւորել է տնտեսական գործընթացներում եւ ընդհանրապես հասարակական հարաբերություններում վստահության վրա հիմնված գործելու մշակույթի արմատավարումը. երբ մարդը բանկում ավանդ է ներդնում, նա իրականում վստահում է տվյալ բանկին, նրա անվանը, երկրում գործող իրավական դաշտին:
«Համոզված եմ, որ արագ զարգացող ֆինանսական հատվածն այդ մշակույթը տարածելու է բիզնեսի բոլոր ոլորտներում, եւ մենք արագ հասնելու ենք այն իրականությանը, երբ տնտեսավարող սյուբեկտներն ավելի շատ հակված են միմյանց ի սկզբանե վստահելու, քան չվստահելու, եւ կ�ա մի պահ, երբ վստահության գործոնը շատ դեպքերում տնտեսական գործընթացներում ավելի ուժեղ կլինի, քան իրավական պայմանագրի ինստիտուտը»,-ասել է ՀՀ նախագահը` համոզմունք հայտնելով, որ դա է լինելու երկրի ճանապարհը:
Ս. Սարգսյանի դիտարկմամբ` իրական զարգացման ճանապարհին Հայաստանի ֆինանսական հատվածը մեկ ուրիշ խնդիր էլ ունի լուծելու` երկրի տարածքային համաչափ զարգացման առաջնահերթությանը հասնելու համար:
«Մենք չենք կարողանա լուրջ արդյունքների հասնել, եթե տնտեսական աճը իրենց վրա չզ�ան մեր բոլոր քաղաքացիները, եթե երկրում ցանկացած ակտիվության կիզակետում լինի միայն Երեւանը: Մենք բոլորս էլ սիրում ենք Երեւանը, բայց Հայաստանը միայն Երեւանը չէ»,-ասել է նախագահը:
Հնարավոր չէ գործուն կերպով նպաստել երկրի համաչափ զարգացմանը, եթե մայրաքաղաքից դուրս չլինեն գործարար ակտիվության բեւեռներ: Այդ առումով, նրա խոսքով, մեծ է լինելու ֆինանսական հատվածի դերը, եւ այն փաստը, որ Հայաստանի կենտրոնական բանկն արդեն շոշափելի քայլեր է կատարում Դիլիջանում` ՀՀ նախագահը շատ դրական է համարել: