Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ
Քննարկման առանցքում եղել է դատարանների անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիրը:
Արձանագրվել է, որ ծրագրի հիմնական նպատակն է դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացումը, ինչին պետք է հասնել դատարաններում կոռուպցիոն դրսեւորումների հետեւողական նվազեցման եւ արդարադատության արդյունավետության բարձրացման միջոցով: Նշվել է, որ անկողմնակալ եւ անկաշառ դատարանի ստեղծման ճանապարհին մեծ է լինելու դատարանի նկատմամբ քաղաքացիական հասարակության կառույցների վերահսկողության դերը: Պետությունը եւս լուրջ անելիքներ ունի դատական համակարգի իրական անկախությունն ապահովելու գործում:
Նախատեսվող միջոցառումների շարքում առաջնահերթ է դիտվել դատավորների աշխատավարձի էական վերանայումը, նրանց գործունեության այլ երաշխիքների համակարգը: Ներկայիս խնդիրների զգալի մասի պատճառը դատավորի նյութական կախվածությունն է: Սա այն գինն է, որը պետությունը պետք է չափսոսա վճարելու արդար դատարան ունենալու դիմաց:
Այս քայլերին զուգահեռ անհրաժեշտ է համարվել դատավորների գործունեության նկատմամբ վերահսկողության օրենքով սահմանված այնպիսի արդյունավետ մեխանիզմների սահմանումը, որոնք հնարավորություն կտան բացահայտելու եւ պատժելու օրենքի եւ էթիկայի նորմերի սահմանն անցած դատավորին: Ընդգծվել է դատավորի վարքագծի կանոնների կիրառման նկատմամբ արդյունավետ վերահսկողության սահմանումը եւ կարգապահական պատասխանատվության հստակ չափանիշների հաստատումը:
Կարեւորվել է նաեւ դատարանի գործունեությանը միջամտելու համար պատասխանատվության խստացումը, այդ թվում նաեւ տարբեր մակարդակի պետական պաշտոնյաների համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետում մշակել եւ քննարկման ներկայացնել ծրագրից բխող օրենսդրական եւ կազմակերպչական մի խումբ միջոցառումների առաջարկներ:
Ընդգծելով, որ նախատեսվող միջոցառումների իրականացումը, բնականաբար, հարթ չի ընթանալու, պայքարը արատավոր երեւույթների դեմ լինելու է տեւական, լինելու են դժվարություններ, դժգոհություններ, երբեմն առաջանալու է շահերի բախում, Նախագահ Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ իշխանությունները նշված ծրագրի իրականացման գործում դրսեւորելու են անկոտրում քաղաքական կամք: Երկրի ղեկավարը հատկապես կարեւորել է կատարվող քայլերի հանրային իրազեկումը, դրանց բովանդակությունը լայնորեն ներկայացնելը` շեշտելով, որ հասարակական աջակցությունը ցանկացած գործում հաջողության հասնելու մեծ գրավական է: