Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավ-Աֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդիես Վենտերը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավ-Աֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդիես Վենտերը (նստավայրը` Կիեւ):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ նշել, որ Հայաստանը կարեւորում է Աֆրիկյան մայրցամաքի, եւ մասնավորապես, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային տարբեր կառույցներում Հայաստանին վերաբերող հարցերի առնչությամբ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության դրսեւորած հավասարակշիռ դիրքորոշումը:
Նորանշանակ դեսպանն ասել է, որ Հայաստանի կառավարության ծրագրերում նկատել է բազմաթիվ խնդիրներ, որոնք ընդհանուր են նաեւ իր երկրի համար, իսկ նմանատիպ խնդիրները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ միմյանց եւ կարող են լավ հիմք լինել հետագա գործակցության համար:
Նախագահ Սարգսյանի կարծիքով, եթե կան ընդհանուր մոտեցումներ, չեն կարող չլինել ընդհանուր շահեր եւ համագործակցության ընդհանուր եզրեր: Այդ առումով նա հատկապես կարեւորել է փոխայցելությունների կազմակերպումը եւ բազմակողմ տեղակատվության փոխանակումը, ինչը թույլ կտա որոշակիացնել գործակցության հնարավոր բնագավառները:
Ըստ Նախագահի, երկու երկրների հարաբերություններում լրացուցիչ կապող օղակ կարող է լինել թեեւ փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքը: