05
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին

album picture
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավվման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման խնդիրները:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը կարող է մեծապես խթանել տնտեսության զարգացմանը, այդ թվում` զբոսաշրջության ծավալների ավելացմանը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործունեության ընդլայնման հեռանկարին:

← Վերադառնալ