Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոդոր Ստայկովին
Նա Հանրապետության նախագահին փոխանցել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի շնորհավորական ուղերձը եւ այդ երկիր պաշտոնական այց կատարելու հրավերը:
Սերժ Սարգսյանը կարեւորել է Բուլղարիայի հետ ինչպես ավանդական գործընկերային հարաբերությունների զարգացումն, այնպես էլ` փոխգործակցությունը եվրոպական քաղաքականության շրջանակում:
Բարձր գնահատելով հայ-բուլղարական քաղաքական երկխոսության մակարդակը, Հանրապետության նախագահն ասել է, որ տնտեսական կապերը դեռեւս զիջում են քաղաքականին եւ առաջնային է դիտել տնտեսության բնագավառում ակտիվ գործակցության ծավալումը: Կողմերը կարեւորել են համատեղ միջկառավարական հանձնաժողովի արագ ձեւավորումը եւ աշխատանքի վերսկսումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին: Ըստ Սերժ Սարգսյանի, անդամակցելով Եվրախորհրդին, Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են վիճելի բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Նա միաժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նվաճել է ազատ, անկախ ապրելու իր իրավունքը, եւ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: