Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող թիվ 1609 բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով: Կարգադրությունը ստորագրվել է Նախագահ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով:
Խումբը ղեկավարում է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Խմբի կազմում ընդգրկված են ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, Նախագահի օգնականը, արտաքին գործերի, արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահն ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը: Խմբին հանձնարարված է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` առաջիկա քայլերի վերաբերյալ: