Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
04, 2008
Նախագահ Սարգսյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է Ակադեմիայի 2007թ գիտական գործունեության հիմնական արդյունքները:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասել է, որ դահլիճում հավաքված մարդիկ ամենաշահագրգիռն են Հայաստանի գիտական ներուժի ամբողջական ներգրավման հարցում:
«Հավատացած եղեք` կանեմ ամեն ինչ մեր այս ընդհանուր նպատակին հասնելու համար: Դուք գիտեք, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ ներկայացված նախընտրական ծրագրերի առանցքը հավակնոտ տնտեսական տեսնալականն է: Մենք ձգտելու ենք անել ամեն ինչ` երկրի տնտեսությունը ճիշտ ուղով զարգացնելու եւ արագ աճի տեմպերը պահպանելու համար: Համոզված եմ, որ մեր պարագայում դրան հնարավոր է հասնել միայն գիտատար տնտեսության խթանման, մեր արտադրական հզորությունների արդիականացման միջոցով»,-նշել է ՀՀ նախագահը:
Ըստ նրա, 21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի եւ գիտելիքների վրա հիմնված հասարակության ձեւավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարներն ու հայտնագործություններն են, եւ դրանք մյուսներից առաջ առօրյա կյանքում ներդնելու ունակությունը: 2007 թվականը նշանավորվեց նրանով, որ կառավարությունը հաստատեց գիտության ոլորտի բարեփոխումների համալիր ծրագիրը, արդեն իսկ ձեւավորվել է գիտության պետական կոմիտեն:
«Մենք ակնկալում ենք, որ պետական կառավարման այս օղակի ուժեղացումը պետք է տա զգալի արդյունք գիտության ոլորտի հիմնախնդիրների առավել արդյունավետ լուծման առումով: 2008 թվականի շուրջ 18 տոկոսով աճեց գիտության բյուջետային ֆինանսավորումը: Ոլորտի բարեփոխումներին զուգընթաց նախատեսված է ֆինանսավորման շարունակական ավելացում, մեզ հաջողվեց կրկնապատկել գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների չափը, 50 տոկոսով ավելացնել թեմատիկ ֆինանսավորման միջին աշխատավարձի ֆոնդը:
Հավատացնում եմ, որ մենք, անշուշտ, մշտապես ավելացնելու ենք գիտությանն ուղղված միջոցները, սակայն, որպեսզի կառավարությունը կարողանա շարունակել լուծել գիտության նյութատեխնիկական խնդիրները, դուք էլ պետք է կատարեք անհրաժեշտ քայլեր համակարգի արդիկանացման, որակի հսկողության համակարգի ներդրման առումով:
Դուք պետք է փարատեք հոռետեսների այն կանխատեսումները, թե գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը չի բերելու շոշափելի անմիջական արդյունքների: Դա առաջին հերթին պետք է անեն գիտնականներն ու ակադեմիան: Մենք ցանկանում ենք տեսնել երիտասարդ գիտնականների խրախուսման հստակ օրինակներ, ուզում ենք, որպեսզի առարկայական դառնա գիտության եւ կրթության ինտեգրումը: Դրա համար անհրաժեշտ է սկսել ավելի ակտիվ աշխատել բուհերի հետ բուհական գիտությանը նոր թափ հաղորդելու նպատակով»,-նշել է երկրի ղեկավարը:
Նոր կառավարության առջեւ դրված հիմնախնդիրներից մեկն էլ, նրա խոսքով, հանրային ու մասնավոր համագործակցության խթանումն է: Նախագահը վստահություն է հայտնել, որ դա կարեւորագույն ուղղություն է նաեւ գիտության զարգացման համար: Համաֆինանսավորման ծրագրերի մշակումն ու իրականացումը, գիտական արդյունքների ապրանքայնացումը եւ դրա` ներքին ու արտաքին շուկա դուրսբերումն այլընտրանք չունեն: Եթե այդ ուղղությամբ չարվեն հստակ ու տեսանելի քայլեր, ապա վերջնականապես կտրվելու է կապը գիտության եւ արտադրության միջեւ, գիտական աշխարհն ինքնամփոփվելու է, եւ անխուսափելիորեն կորցնելու է իր գրավչությունը:
«Մենք հաճախ ենք լսում գիտական մասնագիտությունների վարկանիշի անկման մասին: Դրանում դեր է խաղացել ե'ւ գիտնականների ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ե'ւ պետության կողմից պատշաճ ուշադրության բացակայությունը: Բայց կարծում եմ նաեւ, որ ոչ պակաս նշանակություն է ունեցել ոչ բարեխիղճ գիտնակաների անփույթ վերաբերմունքն իրենց մասնագիտության նկատմամբ: Օրինակ, լրջորեն վտանգվել է գիտական կոչումների նշանակությունը: Քանի որ, շեշտակիորեն շատացած գիտական խորհուրդները թողարկել են բազմաթիվ գիտությունների թեկնածուների, ովքեր բացարձակապես չեն համապատասխանում այդ գիտական աստիճանին ներկայացվող պահանջներին»,-ընդգծել է Ս.Սարգսյանը:
Հաճախ երիտասարդ մասնագետների բացակայությունը բացատրվում է ասպիրանտական տեղերի սակավությամբ, միեւնույն ժամանակ մեծապես չօգտագործված են մնում ուսուցման հեռակա ձեւերի համար նախատեսված տեղերը, ցածր է մնում հայցվորների թիվը: Սրանք լավ ուղիներ են բուհերի բազմաթիվ երիտասարդ դասախոսներին գիտության ոլորտ բերելու համար, ուղղակի անհրաժեշտ է մի քիչ ավելի հետեւողական լինել, նախաձեռնել ու իրականացնել ճիշտ կադրային քաղաքականություն: Նախագահը նկատել է, որ գաղտնիք չէ` որոշ դեպքերում ասպիրանտուրան դարձել է բանակից խուսափողների հավաքատեղի: Այս հարցի շուրջ որեւէ գիտնական կամ ակադեմիկոս չի խոսել:
«Ձեզ արդյոք չի՞ անհանգստացնում այն, որ ասպիրանտներն, ավարտելով իրենց կրթության այդ փուլը, շատ պարագաներում ոչ միայն չեն աշխատում մասնագիտությամբ, այլ` ընդհանրապես չեն զբաղվում գիտությամբ: Ինչո՞ւ ենք այնպես անում, որ առկա ուսուցման, բանակից տարկետման իրավունքի տեղերի 100 տոկոսը տղաներ են: Ի՞նչ է մեր աղջիկները չեն կարող զբաղվել գիտությամբ: Այս խնդիրները պետք է լուծենք ձեր օգնությամբ, հեշտ է միշտ քննադատել իշխանություններին, պետք է նաեւ օժանդակել»,-նշել է երկրի ղեկավարը` նկատելով, որ ընդունելության քննությունների ժամանակ կատաղի պայքար է գնում պետպատվերի, բանակից տարկետման իրավունքով տեղերի համար:
Նա կոչ է արել գիտնականներին առաջարկել լուծում, դրսեւորել քաղաքացիական կեցվածք: Միայն ֆինանսական միջոցներով չէ, որ պետք է վերականգնել գիտության վարկանիշը: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ գիտական համակարգըը ընկալելի եւ հասկանալի լինի ինչպես հանրության, այնպես էլ` արտերկրի գործընկերների համար: Բազմիցս խոսվում է գիտնականների որակավորման, օբյեկտիվ գնահատման միջազգայնորեն ճանաչված համակարգերի մասին, բերվում են տարբեր, միմյանց հակասող օրինակներ: «Կարծում եմ, որ ժամանակն է ակադեմիան անդրադառնա այս խնդիրներին ու գտնի իր համար առավել ընդունելի այն միջոցը, որով հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել մեր յուրաքանչյուր գիտնականի ձեռքբերումն ու որակավորումը միջազգային չափորոշիչներով: Երբ ասում ենք, որ բարձր կարգի պարբերական, մենագրություն կամ գիտնական է, որո՞նք են չափանիշները, արդյոք այդպես ընկալվո՞ւմ ենք դրսում: Մեր ժողովուրդն ունի առանձնահատուկ վերաբերմունք գիտության ու մշակույթի նկատմամբ, պետական իշխանության ներկայացուցիչների խնդիրը եղել եւ մնում է ստեղծել անհրաժեշտ պայմաններ»,-համոզված է Ս.Սարգսյանը:
Արձագանքելով ելույթներում բարձրացված հարցերին, երկրի նախագահը կարծիք է հայտնել, որ որեւէ ապագա չի կարող ունենալ այն իշխանությունը, որը կփորձի ուժով իրեն կապել գիտնականին կամ ակադեմիան: «Ակադեմիան ու գիտնականը պետք է իրենք ձգտեն դեպի իշխանություն, որը պետք է շահագրգիռ լինի մտավորականի կայացման եւ գիտության զարգացման մեջ»,-ասել է Սերժ Սարգսյանը` հավաստիացնելով, որ ամեն տարի կտուկ ավելացվելու են գիտությանը տրամադրվող միջոցները: «Մենք պետք է վստահ լինենք, որ այդ միջոցներն օգտագործվում են արդյունավետ եւ գիտական հաստատություններում չենք կատարում սոցիալական ապահովության մարմնի դեր»,- նշել է նա:
Նախագահը նաեւ նշել է, որ գիտությունը կենտրոնացված չէ միայն ակադեմիական շրջանակներում, բավականին միջոցներ են հատկացվում նաեւ ակադեմիական համակարգից դուրս գտնվող գիտությանը: Նա վստահեցրել է, որ պետությունը ֆինանսական միջոցներ հատկացնելու եւ այլ տեսակետներից միշտ ուշադրության կենտրոնում է պահելու գիտությունը եւ Գիտությունների ազգային ակադեմիան: