Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հարկային ծառայության ղեկավար կազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ:
Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, այլ պաշտոնյաներ:
Նախագահն իր խոսքում ասել է, որ չէր ցանկանա նման խորհրդակցությունները, որպիսիք հաճախ են տեղի ունենալու Նախագահի նստավայրում, ընկալվեն որպես որեւէ մեկին վիրավորելու կամ աշխատանքից ազատելու առիթ:
Սերժ Սարգսյանի խոսքով, նպատակը շատ պարզ է. վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որոնց ընթացքում հանրությանը ներկայացվել են նախընտրական ծրագրեր: «Այսօր արդեն ժամանակն է, որ այդ ծրագրերը դառնան իրականություն: Դրանց հիմնական գաղափարը, մեխն այն է, որ անցած յոթ տարիների ընթացքում կուտակվել է ներուժ, որը մեզ հնարավորություն է տալիս անցնել երկրորդ սերնդի բարեփոխումներին»,- ասել է երկրի ղեկավարը եւ հավելել, որ այսօր իր նպատակն է ճշտել, արդյոք, պետական մարմինները պատրաստ են սկսել իրականացնել երկրորդ սերնդի բարեփոխումները, եւ եթե այո` ուրեմն, միասին առաջ շարժվենք:
Թե ինչու այդ աշխատանքը պետք է սկսել հենց հարկային եւ մաքսային մարմիններից, Նախագահն ասել է, որ պատասխանը, կարծում է, բոլորի համար ակնհայտ է, քանի որ ցանկացած բարեփոխում պետք է ուղեկցվի տնտեսական աճով եւ մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացմամբ: «Մենք իրավունք չունենք ասել, սիրելի ժողովուրդ, ձգեք ձեր գոտիները, սպասեք մի երեք, չորս, հինգ տարի, մինչեւ մենք իրականացնենք երկրորդ սերնդի բարեփոխումները, հետո դուք լավ կապրեք»,- շեշտել է Նախագահը:
Նշելով, որ հարկային եւ մաքսային մարմինները տնտեսական աճի, մրցունակության բարձրացման եւ, անշուշտ, նաեւ բյուջետային պարտավորությունների կատարման գործընթացում առաջին պատասխանատուն եւ դերակատարն են, Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել տեղեկանալ, թե ինչ խնդիրներ կան համակարգում, ինչպես են պատկերացնում դրանց լուծումը, որ երեւույթներն են, որ անընդունելի են, եւ ինչպես պետք է պայքարել դրանց դեմ:
Երկրի ղեկավարի համոզմամբ, «խնդիրը, որը պետք է լուծենք, այն է, որ հարկային պետական ծառայությունը պետք է համապատասխանի իր անվանն ու էությանը, բոլորս պետք է գիտակցենք, որ հարկային պետական ծառայությունը կոչված է ծառայություն մատուցել մեր հասարակությանը, ծառայություն մատուցել պետական մարմիններին եւ բիզնեսին: Եթե մենք կարողանանք սա կատարել, կարծում եմ, մեր հիմնական խնդիրները լուծած կլինենք: Պետք է գիտակցենք, որ հարկահավաքությունն արդեն միգուցե ոչ թե նույնիսկ 20-րդ, այլ` 19-րդ դարի երեւույթ է: Չպետք է առաջնորդվենք այն գիտակցությամբ, թե բոլորն ուզում են հարկերը թաքցնել, իսկ մենք` իշխանության ներկայացուցիչներս, եկել ու ասում ենք, թե ինչու հարկերը չեք վճարում: Մենք պետք է հասկանանք, որ բիզնեսի գործընկեր ենք, եթե կոպիտ ասելու լինենք, փայատեր ենք եւ մեր բաժինը հարկերն են: Պետք է շահագրգռված լինենք, որպեսզի բիզնեսն աճի եւ դրան զուգահեռ մեր բաժինը արժեւորվի, ինչը հնարավորություն կտա պետական բյուջեն վերաբաշխել: Մնացած բխում է սրանից, եթե կարողացանք հասնել սրան, փառք ու պատիվ մեզ, եթե ոչ, ապա ստիպված պետք է փորձենք ուրիշների ուժերը»,-ընդգծել է Հանրապետության նախագահը:
Հարկային ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը եւ առանձին ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ստվերային շրջանառության կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային վարչարարության խստացման ուղղությամբ ծրագրված անելիքները` ընդգծելով, որ այդ աշխատանքները նախատեսում են անել եւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների, եւ ընթացակարգերի բարելավման միջոցով: Վահրամ Բարսեղյանը հատկապես առաջնային է համարել թղթաշրջանառության ճիշտ շղթան, որը հնարավորության կտա ֆիքսել իրական ծավալները, առանց որի անհնարին է արդյունավետ պայքար մղել կոռուպցիոն ռիսկերի դեմ: Հակակոռուպցիոն միջոցառումների թվում նշվել են նաեւ համակարգի կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարկային վարչարարության էական բարելավումը համարել է այս տարվա առաջնահերթ խնդիրը եւ բարեփոխումների առանցքը:
Հանրապետության Նախագահն ամփոփելով խորհրդակցությունը, հարկային ծառայության ղեկավարներից պահանջել է տնտեսվարող բոլոր սուբյեկտների հանդեպ հավասար եւ արդարացի մոտեցում, վճռական եւ անողոք պայքար կաշառակերության, հովանավորչության երեւույթների դեմ: Նրա խոսքով, հանրությանը ներկայացված հավակնոտ ծրագրերի հաջող իրականացումը պայմանավորված է, առաջին հերթին, հարկային մարմինների մրցունակությամբ, եւ եթե նրանք մրցունակ չլինեն, մենք չենք կարող ունենալ մրցունակ տնտեսությունը: Սերժ Սարգսյանն ասել է, որ հարկային եւ մաքսային մարմինների գործունեությունն ու առաջադրված խնդիրների լուծումը շարունակելու է մնալ իր անմիջական ուշադրության կենտրոնում: