Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
04, 2008
Նախագահը շրջայց է կատարել «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող մի քանի շինհրապարակներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող մի քանի շինհրապարակներ:
Նա ծանոթացել է ամենախոշոր ծրագրերից մեկի` Սարալանջի մայրուղու եւ ճանապարհային հանգույցների կառուցման աշխատանքների ընթացքին, ապա ներկա է գտնվել թունելի հորատամիացման աշխատանքներին: Հորատամիացումն, այսինքն, երբ թունելի երկու կողմերի շինարարները հանդիպում են միմյանց, շինարարների խոսքով, ընդհանրապես, պատմական պահ է թունելաշինարարի համար:
Նախագահն այցելել է նաեւ թիվ 56 հիմնանորոգված դպրոց: