Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
04, 2008
Այսօր տեղի է ունեցել «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը
Երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է «Լինսի» հիմնադրամի հետ համագործակցությունը, եւ նշել, որ ծրագրերի հաջող իրականացումը հնարավորություն կտա հետագայում եւս գործակցությունը շարունակել ու խորացնել: Նա տեղեկացրել է, որ փոխվարչապետ Արմեն Գեւոր�յանը շարունակելու է ղեկավարել Հիմնադրամի կառավարման խորհուրն արդեն կառավարությունից:
Հանրապետության նախագահն ասել է, որ «Լինսի» ծրագրերը լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում: Նա հատկապես կարեւորել է երկու հանգամանք` առաջինը, որ աշխատանքներն իրականացվեն որակական շատ բարձր մակարդակով, եւ այդ առումով գործընկերների կողմից լիակատար վստահություն լինի կատարած գործի որակի նկատմամբ, եւ երկրորդը` ծրագրերը, կառույցները լինեն ժամանակակից չափանիշներին ու պահանջներին համապատասխան:
«Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդր նիստում քննարկվել են նաեւ Հիմնադրամի գործունեության հետ կախված ընթացիկ հարցեր: