Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Շոհրատ Ջումաեւը
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում կձեռնարկվեն նոր քայլեր երկկողմ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:
Ընդգծելով Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ի սկզբանե հաստատված ջերմ հարաբերությունները եւ երկու երկրների զարգացման մեծ ներուժը, զրուցակիցներն առաջնային են դիտել փոխգործակցության հետագա խորացումը տնտեսության ոլորտում:
Նշելով, որ հայ-թուրքմենական առեւտրատնտեսական ցուցանիշները չեն արտահայտում առկա հնարավորությունները, Նախագահ Սարգսյանը հատկապես կարեւորել է համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը եւ տնտեսության բնագավառում ակտիվ համագործակցության խթանումը: