12
04, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցական հանդիպումներ է սկսել կառավարության ձեւավորման շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել քառակողմ քաղաքական կոալիցիայի մեջ ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ:

Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

← Վերադառնալ