Նախագահի մրցանակներ
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ
Հիմնվել է ՀՀ Նախագահի 2001թ. հունվարի 19-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի՝
• բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
• տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
• արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
• բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
• ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
• գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
• հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:
Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
Ի գիտություն է ընդունվել, որ`
• համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուների ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
• մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ
Հիմնվել է ՀՀ Նախագահի 2005թ. նոյեմբերի 30-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի հետևյալ անվանակարգերով`
• երգեցողություն՝ երկու մրցանակ.
• գործիքային կատարում՝ երկու մրցանակ:
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
Ի գիտություն է ընդունվել, որ`
• անվանակարգերի հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն.
• մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ
Հիմնվել է ՀՀ Նախագահի 2004թ. դեկտեմբերի 24-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի հետևյալ համամասնությամբ`
• արվեստի բնագավառում (այդ թվում՝ կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)՝ երեք մրցանակ.
• գրականության բնագավառում` մեկ մրցանակ:
Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
Ի գիտություն է ընդունվել, որ`
• համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
• մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
Հայոց ցեղաuպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ
Հիմնվել է ՀՀ Նախագահի 2005թ. նոյեմբերի 26-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի`
• Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաuտանի Հանրապետության կազմակերպության` մեկ մրցանակ.
• օտարազգի գործչի կամ oտարերկրյա կազմակերպության` մեկ մրցանակ:
Մրցանակը շնորհվում է համանուն վկայագրի, շքանշանի և դրամական պարգևի ձևով:
Ի գիտություն է ընդունվել, որ`
• մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջների սահմանումը, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
• մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից: