Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Սերժ Սարգսյան
Պաշտոնական
Նախագահի ընտանիքը
Առաջին տիկին
Լուսանկարներ
Գործունեությունը
02
03, 2015
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Լիլյա և Սվետա Կարճիկյանների նկարների ցուցահանդեսին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մարտի 2-ին Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գարնան առթիվ կազմակերպված Լիլյա և Սվետա Կարճիկյանների նկարների ցուցահանդեսին:
10
02, 2015
Ռիտա Սարգսյանը մասնակցել է երաժշտական տաղանդով օժտված աուտիզմով երեխաների համերգին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը փետրվարի 10-ին մասնակցել է երաժշտական տաղանդով օժտված աուտիզմով երեխաների համերգին, որը կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012թ. ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որի նպատակն է լուծել աուտիզմով երեխաների և մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն զբաղվածության խնդիրները, նպաստել նրանց կյանքի բարելավմանն ու օգնել վարել լիարժեք կյանք:
24
12, 2014
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն, արյունաբանական կենտրոն և քիմիոթերապիայի կլինիկա
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն այսօր այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկա: Հանրապետության առաջին տիկինը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է այս հաստատություններում բուժվող օնկոլոգիական...
07
10, 2014
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմորովսկան ներկա են գտնվել նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացման
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկան, երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի և Լեհաստանի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսում ներկայացվել են նկարչի շուրջ 53 կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ:
03
10, 2014
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրները» թեմայով գիտաժողովին
ՀՀ առաջին տիկին, «Արագիլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրները» թեմայով գիտա-գործնական միջազգային գիտաժողովին: Միջոցառումը կազմակերպել է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը՝ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման ներդրման 10-ամյակի կապակցությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնագետները քննարկել են ոլորտի...
26
06, 2014
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Արմավենի» բարեգործական հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը
ՀՀ առաջին տիկին, «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը հունիսի 26-ին ներկա է գտնվել հիմնադրամի «Քայլիր հպարտ» ծրագրի շրջանակներում հենաշարժական համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 100-րդ հիվանդի բարեհաջող վիրահատության առիթով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Միջոցառման շրջանակներում հենաշարժական համակարգի հիվանդություններով երեխաների բուժումը...
1
...
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
...
21