Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Սերժ Սարգսյան
Պաշտոնական
Նախագահի ընտանիքը
Առաջին տիկին
Լուսանկարներ
Գործունեությունը
07
10, 2015
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի թիվ 192 հիմնական դպրոցի անվանակոչման արարողությանը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բազմաթիվ հյուրերի հետ ներկա է գտնվել մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ կկրի Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը։ Միջոցառմանը մասնակցել է նաև լեգենդար հետախույզի կինը՝ Գոհար Վարդանյանը, ով իր շնորհակալությունը փոխանցելով նախաձեռնողներին ու այն իրագործողներին, կրթօջախում սովորող աշակերտներին խորհուրդ է տվել լինել աշխատասեր, պատասխանատու,...
07
04, 2015
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Գալերեա 100» ցուցադրությանը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 7-ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում ներկա է գտնվել դիզայներ Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան «Գալերեա 100» նոր հավաքածուի ցուցադրությանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Կատարելության է հասցվել 1915-ին վերապրած հայ...
02
04, 2015
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացմանը
ՀՀ առաջին տիկին, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախագահ Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել աուտիզմով երեխաների համար կառուցված «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացմանը: Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Օրվա առաքելությունն է՝ շեշտադրել աուտիզմով մեծահասակների և...
01
04, 2015
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում ներկա է գտնվել «Այնթապի օրեր» ծրագրի շրջանակում Այնթապի ասեղնագործության պատմությունն ու ավանդույթներն ամփոփող նոր երկհատորյակի՝ ՀԲԸՄ Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսին:
07
03, 2015
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Վալերի Լեոնտևի համերգին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել ռուսական էստրադայի աստղ Վալերի Լեոնտևի համերգին, որին հրավիրվել են նաև ամենատարբեր մասնագիտությունների տեր բազմաթիվ կանայք:
03
03, 2015
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Մարինե Ալեսի նախաձեռնությամբ անցկացված բարեգործական համերգին
ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը մարտի 3-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկա է գտնվել երգահան Մարինե Ալեսի նախաձեռնությամբ անցկացված` «Սիրո հանգրվաններ…» խորագիրը կրող բարեգործական համերգին: Համերգի նպատակը քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին աջակցություն տրամադրելն է՝ հասույթը հատկացնելով «Նվիրիր կյանք» հիմնադրամին:
1
...
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
...
21