Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Սերժ Սարգսյան
Պաշտոնական
Նախագահի ընտանիքը
Առաջին տիկին
Լուսանկարներ
Գործունեությունը
24
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ Նախագահի նստավայրում հյուրընկալել են բազմաթիվ երեխաների
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների բազմաթիվ երեխաների, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաների, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական...
23
12, 2015
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է սահմանին զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ընտանիք
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը 2015թ. դեկտեմբերի 23-ին այցելել է սահմանին զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ընտանիք: Ազատի մայրիկին հանրապետության առաջին տիկինը դեռ նախորդ այցի ժամանակ էր խոստացել նվիրել նրա զոհված ու նորածին որդիների հոգևոր կապի խորհրդանիշը՝ օրորոցային, որը տիկին Ռիտա Սարգսյանն ու երգահան Ավետ Բարսեղյանը գրել էին այն բանից հետո, երբ իմացել էին, որ Ազատի մահից հետո նրանց ընտանիքում համալրում է լինելու: Հանրապետության առաջին տիկինը դեռ անցած տարի երգ էր նվիրել 20 տարվա...
18
11, 2015
Ռիտա Սարգսյանն այցելել է «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված եռյակներին
ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է «Մոր և մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված երկու եռյակներին: Երևանաբնակ Գասպարյանները 14 տարի, իսկ Արցախի հանրապետության Ազոխ գյուղում բնակվող Սիմոնյանների երիտասարդ ընտանիքը 12 տարի սպասելուց հետո եռյակ են ունեցել: Երկար...
16
11, 2015
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Գալերի Ռոյալ» խանութ-սրահի և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կողմից ամանորյա տոնավաճառի բացմանը
ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը նոյեմբերի 16-ին ներկա է գտնվել «Գալերի Ռոյալ» խանութ-սրահի և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կողմից արդեն ավանդույթ դարձած ամանորյա տոնավաճառի բացմանը: Բարեգործական միջոցառման նպատակն է՝ ամանորյա տոնավաճառի հասույթը տրամադրել հիվանդ երեխաների բուժմանը՝ ակնկալիքով, որ հաջորդ Նոր տարվա և Սբ. Ծննդյան տոները նրանք կդիմավորեն արդեն առողջ և ուրախ...
30
10, 2015
Ռիտա Սարգսյանը Թբիլիսիում ներկա է գտնվել «Ձեզանից մեկը…» խորագրով համերգին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հոկտեմբերի 30-ին Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլիի անվան ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել երգահան, բանաստեղծուհի Մարինա Ալեսի «Ձեզանից մեկը…» խորագրով համերգին:
07
10, 2015
Ռիտա Սարգսյանը մասնակցել է ծերերի միջազգային օրվան նվիրված համերգին
Հոկտեմբերի 7-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում մասնակցել է ծերերի միջազգային օրվան նվիրված համերգին:
1
...
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
...
21