Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Առաջին տիկին
»
Գործունեությունը
Սերժ Սարգսյան
Պաշտոնական
Նախագահի ընտանիքը
Առաջին տիկին
Լուսանկարներ
Գործունեությունը
...
04
12, 2016
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Իոսիֆ Կոբզոնի բարեգործական համերգին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկա է գտնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի «Հայ կոմպոզիտորների սիրված երգերը» խորագրով բարեգործական համերգին, որի ողջ հասույթը փոխանցվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Նույն օրը երգիչը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այցելել է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոն:
10
11, 2016
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Տարեցների միջազգային օրվան» նվիրված միջոցառմանը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Նորքի տուն-ինտերնատում կազմակերպված «Տարեցների միջազգային օրվան» նվիրված միջոցառմանը:
08
11, 2016
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել արյունաբանական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» բացման արարողությանը: Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ:
21
10, 2016
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի թիվ 126 մանկապարտեզի վերաբացման արարողությանը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի թիվ 126 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի, «Բիայնա» սոցիալ-մշակութային հիմնադրամի ֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
30
05, 2016
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Նոր անուններ» 6-րդ միջազգային փառատոնի բացմանը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մայիսի 30-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Փառատոնն անցնելու է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:
11
04, 2016
ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 11-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով վիրավորվածներին: Ռիտա Սարգսյանը, մասնավորապես, եղել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, Հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, ծանոթացել վիրավոր զինծառաողների և քաղաքացիների առողջական վիճակին:
1
...
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
...
21