Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Առաջին տիկին
»
Գործունեությունը
Սերժ Սարգսյան
Պաշտոնական
Նախագահի ընտանիքը
Առաջին տիկին
Լուսանկարներ
Գործունեությունը
...
23
12, 2013
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալել են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում դեկտեմբերի 23-ին հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Տոնական...
15
11, 2013
«Արագիլ» նախաձեռնության շրջանակում առաջին ծնունդը եռյակ է
«Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, վերարտադրողական բուժօգնության արդյունքում, առաջին ծնունդը՝ եռյակ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի այցելությունը նորածիններին «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»:
07
10, 2013
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական 10-րդ համաժողովին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հոկտեմբերի 7-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական 10-րդ համաժողովին: Համաժողովի ծրագրի շրջանակներում, որի թեման եղել է «Վերարտադրողական բժշկության զարգացումը որպես գործոն՝ բարելավելու ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում», ներկայացվել է «Արագիլ» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:...
03
09, 2013
ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված «Արծվաբերդ» օպերան Շուշիում՝ ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Շուշիում դիտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերան: Միջոցառմանը, որն անցկացվել է ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո, ներկա են գտնվել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, արտասահմանից ժամանած բազմաթիվ հյուրեր:
01
06, 2013
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի ձոներգի տեսահոլովակի շնորհանդեսին
ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը հունիսի 1-ին մասնակցել է հիմնադրամի ձոներգի տեսահոլովակի շնորհանդեսին: Միջոցառման հրավիրյալների շարքում ներկա են եղել հիմնադրամի բարեկամները՝ անհատներ և կազմակերպություններ, ովքեր վերջին տարիներին ֆինանսապես աջակցել են հիմնադրամին՝ քաղցկեղով և լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման նպատակով, ինչպես նաև երեխաներ, ովքեր հաղթահարել են այդ ծանր հիվանդությունը կամ...
29
05, 2013
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի համերգին: Համերգին ներկա է գտնվել նաև «Երևան, իմ սեր» հիմնադրամի հրավերով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը:
1
...
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21