07
03, 2018

ՀՀ առաջին տիկինը ներկա է գտնվել Երևանի թիվ 114 մանկապարտեզի վերաբացման արարողությանը

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Նոր Նորք վարչական շրջանում ներկա է գտնվել Երևանի թիվ 114 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կրելու է «Ծիածան» անվանումը:

Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ:
 

← Վերադառնալ