Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
02
10, 2017
ՀՀ առաջին տիկինն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, որտեղ տեղի է ունեցել միաժամանակ երկու պսակադրություն։ Արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, հաղորդավար Սուսաննա Շահինյանը։
Ռիտա Սարգսյանը նշել է, որ մեծ հաճույքով է ներկա գտնվում նման իրադարձությանը։ «Մեր այսօրվա նորապսակներն ապացուցեցին, որ այն ասացվածքը՝ սերը տարիք չի հարցնում, գործում է։ Ես մաղթում եմ նորապսակներին երկար տարիների առողջ կյանք»,- ասել է ՀՀ առաջին տիկինը և նրանց նվերներ շնորհել։