20
09, 2017

ՀՀ առաջին տիկինն ընդունել է «Նոր ալիք 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներին

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյան այսօր ՀՀ նախագահական նստավայրում հյուրընկալել է «Նոր ալիք 2017» մրցույթում Հայաստանը ներկայացրած և հաղթանակներով վերադարձած երգչուհիներ Էռնա Միրզոյանին (Էռնա Միր) և Սյուզաննա Մելքոնյանին:

Ռիտա Սարգսյանը շնորհավորել է նրանց մրցույթում փայլուն ներկայանալու, բարձր հորիզոնականներ գրավելու համար և նորանոր հաջողություններ մաղթել:
 

← Վերադառնալ