30
05, 2016

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Նոր անուններ» 6-րդ միջազգային փառատոնի բացմանը

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մայիսի 30-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Փառատոնն անցնելու է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

← Վերադառնալ