11
04, 2016

ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 11-ին այցելել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով վիրավորվածներին: Ռիտա Սարգսյանը, մասնավորապես, եղել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, Հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, ծանոթացել վիրավոր զինծառաողների և քաղաքացիների առողջական վիճակին:

← Վերադառնալ