18
11, 2015

Ռիտա Սարգսյանն այցելել է «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված եռյակներին

ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է «Մոր և մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված երկու եռյակներին: Երևանաբնակ Գասպարյանները 14 տարի, իսկ Արցախի հանրապետության Ազոխ գյուղում բնակվող Սիմոնյանների երիտասարդ ընտանիքը 12 տարի սպասելուց հետո եռյակ են ունեցել: Երկար տարիների անպտղությունից հետո Նարինե և Սուքիաս Գասպարյանները ունեցել են երկու որդի, մեկ դուստր/ Անահիտ, Գագիկ, Վաղարշակ/, իսկ Սիմոնյան զույգը լույս աշխարհ է բերել երկու աղջիկ և մեկ տղա/Աննա, Յանա, Մհեր/: Քանի որ փոքրիկները ծնվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, Ռիտա Սարգսյանը նրանց է փոխանցել խորհրդանշական ոսկյա անմոռուկներ` նշելով, որ հանրապետության «ամենաբարի արագիլի» շնորհիվ արդեն իսկ լույս աշխարհ են եկել 139 երեխաներ` 65 աղջիկ, 74 տղա: Ռիտա Սարգսյանն այցելել է նաև բժիշկների ուշադրության ներքո գտնվող Արևիկ Գևորգյանին, որը անպտղության դեմ 14 տարվա ջանքերից հետո կրկին «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ սպասում է երկվորյակի ծննդյանը:  

← Վերադառնալ