16
11, 2015

Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Գալերի Ռոյալ» խանութ-սրահի և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կողմից ամանորյա տոնավաճառի բացմանը

ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը նոյեմբերի 16-ին ներկա է գտնվել «Գալերի Ռոյալ» խանութ-սրահի և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կողմից արդեն ավանդույթ դարձած ամանորյա տոնավաճառի բացմանը: Բարեգործական միջոցառման նպատակն է՝ ամանորյա տոնավաճառի հասույթը տրամադրել հիվանդ երեխաների բուժմանը՝ ակնկալիքով, որ հաջորդ Նոր տարվա և Սբ. Ծննդյան տոները նրանք կդիմավորեն արդեն առողջ և ուրախ տրամադրությամբ: 

← Վերադառնալ