07
10, 2015

Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի թիվ 192 հիմնական դպրոցի անվանակոչման արարողությանը

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բազմաթիվ հյուրերի հետ ներկա է գտնվել մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ կկրի Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը։ Միջոցառմանը մասնակցել է նաև լեգենդար հետախույզի կինը՝ Գոհար Վարդանյանը, ով իր շնորհակալությունը փոխանցելով նախաձեռնողներին ու այն իրագործողներին, կրթօջախում սովորող աշակերտներին խորհուրդ է տվել լինել աշխատասեր, պատասխանատու, նվիրված ու հայրենասեր:

Հանդիսավոր արարողության շրջանակում դպրոցի սաները ներկաներին ողջունել են իրենց ելույթներով: Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և լեգենդար հայ հետախույզի կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ միասին դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է կրթօջախում բացված Գևորգ Վարդանյանի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին:
 

← Վերադառնալ