ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Գալերեա 100» ցուցադրությանը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 7-ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում ներկա է գտնվել դիզայներ Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան «Գալերեա 100» նոր հավաքածուի ցուցադրությանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:
Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Կատարելության է հասցվել 1915-ին վերապրած հայ կին-անհատին, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել: Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն են, որոնք 20-րդ հարյուրամյակի հայ նկարիչների ստեղծագործություններից ոգեշնչման արդյունք են: Հավաքածուի հիմքում Սարյանի, Հակոբյանի, Կալենցի, Գառզուի և այլ մեծանուն նկարիչների փորագրանկարներն են: