Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
10
02, 2015
Ռիտա Սարգսյանը մասնակցել է երաժշտական տաղանդով օժտված աուտիզմով երեխաների համերգին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը փետրվարի 10-ին մասնակցել է երաժշտական տաղանդով օժտված աուտիզմով երեխաների համերգին, որը կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012թ. ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որի նպատակն է լուծել աուտիզմով երեխաների և մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն զբաղվածության խնդիրները, նպաստել նրանց կյանքի բարելավմանն ու օգնել վարել լիարժեք կյանք: